Անա․
Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․
ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։
Հարգելի Աննա, քանի որ եկամտի աղբյուրը հանդիսանում է ՀՀ, ապա համաձայն ՀՕ վճարում է բոլոր հարկատեսակները: Իսկ ավելի մանրամասն իմանալու համար կարող եք զանգահարել ՊԵԿ-ի թեժ գիծ 060844444։
շնորհակալ եմ արձագանքման համար, կարող եք ինձ մեկ հարցում եվս օգնել, եթե ԱՁ-ն որեվէ գործունեություն չի արել 22 թ, այսինքն՝ որեվէ գումար չի ստացել, այս պարագայում, 4րդ շրջհարկը ներկայացնում ենք 0 չէ, եվ բացի այդ եթե զրո է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կլինի 0, թե՞ 18000 դրամ, կարող եք դա ասել։
Շնորհակալություն
Այո, եթե ԱՁ-ն որևէ գործունեություն չի իրականացրել2022 թ. և գումար չի ստացել, ապա այս պարագայում 4րդեռամսյակի շրջհարկը ներկայացնում եք 0-ական: Բացի այդ եթե զրո է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կլինի զրո, այլ ոչ թե 18000 դրամ :
շնորհակալ եմ Գայանե ջան
Գայանե ջան, իսկ հաշվետվություն ictstat.am կայքում պետք է հանձնել, թե՞ ոչ։
եթե չունի կացության քարտ,ապա սոցվճար չի վճարի,իսկ եթե հասույթ չի ունեցել դրոշմանիշայինը կլինի 0,սակայն հաշվետվությունները պետք է ներկայացնեք, ինքը որպես ԱՁ առաջիկայում կարող է խնդիրներ ունենալ ՌԴ-ում ռեզիդենտության հետ կապված հանգամանքով, տեսնենք այնտեղ ինչ վերջնական որոշում կլինի, իսկ ՏՏ հավաստագիր չեք հանել,
Կացության քարտ ասելով ի նկատի ունեք սոցիալական քա՞րտը, ձեզ ճիշտ հասկացա։
ոչ,կացության քարտ տալիս է միգրացիոն ծառայությունը,
Ոչ, հավաստագիր չկա, կասե՞ք՝ ինչ խնդիրների մասին է խոսքը, եթե ԱՁ-ն գրանցված է ՀՀ-ում, ի՞նչ խնդիր կլինի ՌԴ-ի հետ։
խնդիրներ է ունենալու ՌԴ-ում,այնտեղ ռեզիդենտության հետ կապված ու էլի որոշ հարցերի հետ կապված օրենքներ են ուզում փոխել, ընթացքի մեջ են,
Տիգրան ջան կարող եք ասել, որտեղից կարող եմ տեսնել այդ փոփոխությունները;
Պետք է ռուսական լուրերին հետևեք,