Վահրամ.
Բարև ձեզ:
Ես բացել եմ ԱՁ և մինչև հիմա ոչ մի գործողություն չեմ իրականացրել: Այս ընթացքում հարկային պարտավորություններ իմ նկատմամբ առաջանու՞մ են, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վահրամ.
Բարև ձեզ:
Ես բացել եմ ԱՁ և մինչև հիմա ոչ մի գործողություն չեմ իրականացրել: Այս ընթացքում հարկային պարտավորություններ իմ նկատմամբ առաջանու՞մ են, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, առաջանում է ամսական 5 000 դրամ շահութահարկ և, եթե կուտակայինի մասնակից եք, ապա ևս 5 000 դրամ սոց. վճար:
Այո, Դուք պետք է վճարեիք 5 000 դրամ եկամտային հարկ, 5 000 դրամ սոց. վճար, պետք է ներկայացնեիք շրջ. հարկի հայտարարություն, չհաշված, որ թեկուզ զրոյական պետք է դրանք ներկայացնեք:
Հարցը ամբողջական չէ, Դուք չեք նշել, թե որ հարկատեսակն եք ընտրել աշխատելու համար: Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ եք կամ ինքնազբաղված անձ, հարկային պարտավորություն չի առաջանում, եթե արտոնագրային հարկ, ավելացված արժեքի հարկ կամ շրջանառության հարկ վճարող եք, ապա առաջանում է:
Բարև ձեզ:
Եթե ոչ մի գործողություն չեք արել, այդ թվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ որևէ հայտարարություն չեք տվել, համարվում եք ԱԱՀ վճարող: Ցանկացած պարագայում պետք է հանձնեիք զրոյական հաշվարկներ կամ պետք է ժամանակավոր դադար տայիք: Եթե դադար չեք տվել և հաշվարկներ էլ չեք ներկայացրել շրջ. հարկի համար եռամսյակը մեկ, ԱԱՀ-ի համար ամեն ամիս, ամենայն հավանականությամբ, վարչական կստանաք: Եթե շրջ. հարկի հայտարարություն ամեն դեպքում տվել եք, տարվա վերջում լրացնելու եք 240 ձևը, եթե նաև սոց. վճար կատարող եք, ապա 244 ձևը ևս: Յուրաքանչյուր գործող ամսվա համար առաջանալու է 5 000 դրամ շահութահարկ և 5 000 դրամ սոցիալական վճար: