ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը

Եթե միկրոյով աշխատող ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը, պետք է ԱԱՀ դաշտու՞մ հարկվի։ Ամսվա կեսի համար հանձնի շրջանառության հարկի հաշվարկ, մյուսի համար ԱԱՀ՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
նունե

Եթե գերազանցելու պահին հանձնեք դիմում շրջհարկով հարկվելու համար, մնացած ժամանակաշրջանը կհարկվեք շրջ հարկով։

Tigran

ներկայացրեք շրջհարկի հայտարարությունը ու դրանից հետո կհարկվեք շրջհարկով

Վարդ

Ժամետները եթե անցել են՞ հարցս անցյալ տարվա գործունեության մասին է։

Tigran

ինչքան է անցել,
հ. 268
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասինհայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունայդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
2) ընթացիկ հարկային տարում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության բոլոր տեսակների, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը
գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կամ 11-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկըայդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետում նշված փաստը՝ տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը
այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք շարունակում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իսկ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք դադարում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ սույն կետով սահմանված ժամկետից:

Վարդ

Ոչ մի հայտարարություն չի ներկայացվել, ավտոմատ չի ընկել ԱԱՀ հարկման դաշտ, անցյալ տարվա ապրիլի մասին է և ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը անցյալ տարվա օգոստոսին։

Tigran

հաստատ ԱԱՀ դաշտ է ընկել ու հնարավոր է հաշվետվություններ են պառտք ու գումարներ

Ruzanna

Դուք կարող եք աշխատել շրջ հարկով, եթե մինչև շեմը գերազանցելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ ներկայացնեք շրջ հարկով աշխատելու վերաբերյալ հայտարարությունը: