ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին

Վահե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին (Գործունեության ոլորտ – 62.01.0) : 17.05.2024-ին ուղարկվել է (207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին) դիմում, որի համաձայն, անորոշ ժամանակով դադարեցվել է գործունեությունը: 1-ին և 2-րդ եռամսյակների (232 Շրջանառության հարկի) – հաշվետվությունները տրված են:

Հարց 1. Կհուշե՞ք տարեկան հաշվետվության որ ձևը կամ ձևերը պետք է լրացնեմ հիմա (ի՞նչ լրացնեմ, երբևիցե չեմ արել)

Հարց 2. Եթե կա ակնկալիք, 2025-ի ընթացում վերսկսել գործունեությունը, Շրջհարկով հարկվելու մասին դիմում պետք է հիմա՞ լրացնեմ (անկախ նրանից, որ ԱՁ-ն կասեցված է տվյալ պահին) , թե՞ ԱՁ գործունեությունը վերսկսելուց հետո պետք է ուղարկել Շրջհարկով հարկվելու (201 դիմումը):

Հարց 3. Եթե իրավաբանական բանկային հաշիվը փակված է և այլևս գոյություն չունի, որպեսզի փոխանցում անեմ միասնական հաշվին – կարո՞ղ եմ ուղակի ՀՎՀՀ-ով ցանկացած անձնական հաշվից փոխանցել միասնականին, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում, որպեսզի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո ձևավորված պարտքը (սոց , դրոշմանիշ) մարվի միասնական հաշվից:

Կանխավ շնորհակալ եմ բոլորից, հստակ խատասխանների համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

(Գործունեության ոլորտ – 62.01.0) ի համար 2025-ի շրջհարկը 1 տոկոս է, ցանկը կլինի,
Հարց 1. պետք է նաև 240,244 ձևերի հաշվետվություններն էլ ներկայացնեք,
Հարց 2. Եթե կա ակնկալիք, 2025-ի ընթացում վերսկսել գործունեությունը, ԱՁ գործունեությունը վերսկսելուց հետո կարող եք ուղարկել Շրջհարկով հարկվելու 201 հայտարարությունը:
Հարց 3. այո կարո՞ղ եք ՀՎՀՀ-ով անձնական հաշվից էլ փոխանցել միասնականին, դրոշմանիշայինի գումարը միասնական հաշվին չի վճարվում,այլ :«Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարինն՝ 900005001186, «Ստացող» դաշտում պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտե, իսկ «նպատակ» դաշտում պետք է նշել ՝Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ

Վահե

Շնորհակալ եմ պատասխանի համար հարգելի Տիգրան:
Իսկ կա արդյոք ուղեցույց 240 և 244 ձևերի լրացման հետ կապված (որտեղ ինչ լրացնել իմ պարագայում): Ես հաշվահահ չեմ ու բախվում եմ որոշակի տերմինալոգիական խնդիրների

Վահե

իմ պարագայում լրացնելիս – քանի որ 17.05.2024-ին եմ տվել կասեցման հայտ

240 – ում -» 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության
տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը

244 – ում -» 8.Սոցիալական վճար արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով

2 դեպքում էլ պետք է լրացնեմ 25 000 ական դրա՞մ – Ճի՞շտ եմ հասկանում

Last edited 21 ժամ առաջ by Վահե
Tigran

2 դեպքում էլ պետք է լրացնել 25000 ական դրամ

Tigran

այո կան ,դրանց լրացման հրահանգները