ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Հարգելի Աննա, համաձայն “Եկամտահարկի մասին օրենքի” հոդված 31` ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ, ոչ պարզեցված, և ոչ էլ սովորական հաշվարկ չեն ներկայացնում:

Սակայն հիշեցնեմ, որ մինչև մայիսի 1 (2011-ի համար 2012-ին կներկայացնեք մինչև ապրիլի 15) Դուք պետք է ներկայացնեիք անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Anna

Շատ շնորհակալ եմ օգնելու համար: