ԱՁ-ն անցել է ԱԱՀ շեմը

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ունեմ 1 հարց. ԱՁ -ը (ռեստորան) աշխատել է շրջ. հարկով: 2022թ․ նոյեմբերի 30 ից անցել է 115 մլն. շեմը և համարվել է ԱԱՀ վճարող։ Նոյեմբերի 1 օրվա համար ուղարկել ենք ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք խնդրեմ՝ շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի ամբո՞ղջ նոյեմբերի տվյալները, թե միայն նոյեմբեր 30 -ի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարո՞ղ են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Թամարա, նախ նշեմ, որ ԱՁ-ն կարող էր շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ համաձայն ՀՕ հոդված 254 կետ 7-ի․

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի), որոնց տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, կամ տվյալ հարկային տարվա ընթացքում տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը, իրացման շրջանառության՝ սույն մասով սահմանված չափը գերազանցելու կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող են այդ օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի):

Շահութահարկի հաշվարկում պետք է ներառել միայն շահութահարկով հարկվող գումարը։

ՀԴՄ կտրոնները ծախս հիմնավորող փաստաթուղթ են, եթե դրանց վրա տպված է գնորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն։

Gevorg Grigoryan

Հարգելի Թամարա, կոնկրետ ռեստորանների համար 115.0 մլն շեմը հանվել է: Ընդամենը պետք է նորից դիմեիք ՊԵԿ շրջ. հարկի դաշտում աշխատելու համար:
Համենայն դեպս նոյեմբեր և դեկտեմբեր ամսվա տվյալները կարող եք ներառել շահութահարկի հաշվետվությունում, ինչպես նաև ուշադիր կարդացեք ՀՕ շահութահարկի բաժինը, հատկապես 40/60 հարաբերակցությունը: Եթե ՀԴՄ վրա կա Ձեր ՀՎՀՀ այդ ամիսներին, ապա այն ծախս կարող եք ճանաչել։

Tigran

շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի նոյեմբեր 30-ից սկսած հասույթի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարող են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում, եթե գնորդի ՀՎՀՀ պարունակող կտրոններ են::