Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:
Այո, պետք է կատարեր նվազագույն սոց. վճարը, եթե չկատարի, ապա տուժ կհաշվարկվի օրական 0.15%-ի ցհափով յուրաքանչյուր օրվա համար, ասեմ ավելին` եթե ուզում եք չկատարել սոց. վճարները, ապա հանձնեք հարկային Ձեր Ա/Ձ-ի վկայականը Հ.Տ-ուն: Դուք պետք է տված լինեիք Ա/Ձ-ի սոց.-ի տարեկան հաշվետվությունը մինչև մարտի մեկը և ապրիլի 15-ին էլ եկամտահարկի հաշվետվությունը, եթե հարց կառաջանա, որ գործ չեք արել, ապա 0-ական, վարչական չմուծելու համար:
Այո, պետ. ռեգիստրի գրանացման ամսաթվից սկսած ԱՁ-ն պարտավոր է վճարել 5000 դրամներ, ամեն ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը,և 0,15 տոկոս տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար: Եթե պետ. ռեգիստրի վկայականը հանձնեք ՀՏ և դադարեցման դիմում գրեք, դադարեցման ամսաթվից սկսած էլ վճարումներ չեք կատարի:
Շնորհակալություն:
Արտյոմի նշածին ավելացնեմ` պետք է հանձնեք նաև տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ մինչև մարտի 31-ը, որտեղ կարտացոլվեն ձեր 5000 դրամները:
Շնորհակալություն ինֆորմացիայի համար: