Անի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել.
ԱՁ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում և հարկայինում չի գրանցվել որպես լիազոր կամ օգտվող և, հետևաբար, բաց է թողել շրջ. հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման 20-օրյա ժամկետը:
Հարցը. կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն պետ ռեգիստրում փակման դիմում ներկայացնել և նոր ԱՁ բացել նույն ֆիզ. անձի անունով:
Շնորհակալ եմ նախապես։
ոչ, արդեն գրանցվածի հարցերը չլուծեք չեք կարող նորից հաշվառվել, Դիմեք բողոքարկման հանձնաժողով կամ այս տարի մնացեք ԱԱհ դաշտում,մյուս տարի կանցնեք շրջհարկի,
Ոչ, չի կարող նույն ֆիզ. անձի անունով նոր ԱՁ բացել: Մեկ ֆիզ. անձին մեկ անգամ է տրվում ՀՎՀՀ:
Չի կարող, ամեն դեպքում ընկել եք հարկման ընդհանուր համակարգի տակ, հաջորդ տարի կարող եք շրջհարկով։
Շնորհակալ եմ
ՈՉ, չի կարող:
Հոդված 254.Շրջանառության հարկ վճարողները
7) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված
հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն
շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքումմինչև պետական հաշվառումից դուրս գալը, կամ երբ նոտարը տվյալ հարկային տարվա ընթացքում
մինչև պաշտոնից ազատվելը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել են ԱԱՀ վճարող:Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները
1. Եթե սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.