Արամ․
Բարև Ձեզ, ես գրանցված աշխատող եմ, սակայն ցանկանում եմ լրացուցիչ աշխատանքի անցնել, որն ազատ գրաֆիկով է, իսկ այդտեղից պահանջում են բացել ԱՁ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ․
Բարև Ձեզ, ես գրանցված աշխատող եմ, սակայն ցանկանում եմ լրացուցիչ աշխատանքի անցնել, որն ազատ գրաֆիկով է, իսկ այդտեղից պահանջում են բացել ԱՁ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
կախված է նրանից թե ինչ գործունեություն է լինելու, ու այդ գործնեությունը որ հարկման համակարգով կարող է գործել,
Հայաստանում Yandex կամ Glovo առաքիչ աշխատելու համար այդ կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների պայմաններից մեկն է։
եթե գործեք շրջհարկով,ապա ամսական 5000 շահութահարկ, 5000 սոցվճար, շրջհարկ եռամսյակի հասույթից 5 տոկոս,դրոշմանիշային՝ ելնելով տարեկան հասույթից։
Շնորհակալություն, այսինքն՝ ամսական 10000 դր (շահութահարկ + սոցվճար), իսկ եռամսյակը մեկ + 5 տոկոս շրջհարկ նույն այդ եռամսյակի հասույթից։ Դուրս է գալիս 10000 դրամ ամեն ամիս + 5 տոկոս եռամսյակի շահույթից ամեն 3 ամիսը մե՞կ:
այո
Շնորհակալություն, իսկ դրոշմանիշայինը ստորև բերված կայքից, ոնց հասկացա՝ զինծառայողներին վճարումներն են: Բայց մի պարզաբանում եմ խնդրում՝ եթե ես, որպես գրանցված աշխատող իմ հիմնական աշխատանքի աշխատավարձից արդեն իսկ այդ բոլոր վճարումները կատարում եմ, այսինքն դրանք բոլորը պահվում են իմ աշխատավարձից, դա չի՞ ազատում ինձ այդ վճարումներից, եթե ես ցանականում եմ լրացուցիչ աշխատանքի անցնել մեկ այլ կազմակերպությունում, որտեղ սակայն ասում են որ պետք է ԱՁ գրանցվեմ, որ կարողանամ իրենց հետ աշխատել:
չեք ազատվում այդ վճարումներից, քանի որ մի տեղ վճարում եք որպես աշխատող, մի տեղ որպես ԱՁ,
Անչափ շնորհակալ եմ, այլեւս հարցեր չունեմ։
Ինչ հարկեր պիտի վճարեք կախված է նրանից, թե ինչ գործունեությամբ եք զբաղվելու և ինչ հարկման համակարգով եք աշխատելու: Նախ և առաջ նշեք ձեր գործունեության տեսակը:
Հայաստանում Yandex կամ Glovo առաքիչ աշխատելու համար այդ կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների պայմաններից մեկն է։
Վճարման հարկերը կորոշվի, երբ հստակեցնեք, թե ի՞նչ հարկման համակարգով եք աշխատելու:
Հայաստանում Yandex կամ Glovo առաքիչ աշխատելու համար այդ կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների պայմաններից մեկն է։