ԱՁ հարկային պարտավորություններ

Գևորգ․

Բարև ձեզ։ Ի՞նչ ամսական կամ տարեկան վճար ունի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դրոշմանիշային վճար՝ ելնելով տարեկան հասույթից,5000*12ամիս սոցվճար,5000*12ամիս շահութահարկ, եռամսյակային հասույթից շրջհարկ,

Արթուր

Շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով, սոցիալական վճար 5 000 դրամ և շահութահարկ 5 000 դրամ՝ յուրաքանչյուր այն ամսվա համար, երբ ԱՁ-ն իրականացրել է գործունեություն, և դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով․

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ