ԱՁ հաշվի քարտով գնումների կատարում

Անի․

Ողջույն։ Արդյո՞ք ԱՁ-ի հաշվի քարտով գնումներ կատարելիս, հետագայում որպես ծախս ձևակերպելու հնարավորություն ունենալու համար, պարտադիր է նշել, որ ԱՁ-ի համար է կամ օնլայն քարտի անունն լրացնելիս նշել ԱՁ:

Իմ հասկանալով՝ պարտադիր չէ: ԱՁ-ն համարվում է Ֆիզ. անձ և իր գույքով է պատասխանատու: Բացի այդ, բիզնես հաշիվ ունենալն օրենքով պարտադիր չէ, զուտ ցանկալի է հարկային գործերն հեշտացնելու համար: Այս տրամաբանությամբ, ստացվում է՝ նույնիսկ անձնական հաշվից բիզնեսի ծախս անելն ընդունելի պետք է լինի: Իսկ բիզնես հաշվից ծախսն, նույնիսկ առանց ԱՁ նշելու, ինքնին ենթադրում է բիզնեսի ծախս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե ծախսերը կատարվում են ԱՁ քարտից ,ապա համարվում է որ դրանք ԱՁ բիզնեսծախսերն են, սակայն տան ծախսերը չխառնել դրա հետ,

Nerses

Եթե քարտը կցված է ԱՁ-ին այլ ոչ թե ֆիզ անձին, ապա դա պետք է օգտագործվի միայն ԱՁ-ի համար գործարքներ կատարելու համար, գործարքները պետք է լինեն հիմնավորված(ստացած լինեք հարկային հաշիվ կամ հաշվարկային փաստաթուղթ) որպիսի կարողանաք ճանաչել ծախս կամ եկամուտ։ Տարանջատեք ԱՁ-ի և ֆիզ անձ ծախսերը։