ԱՁ հաշվետվություններ և հարկեր

Մելինե․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ԱՁ-ն շրջհարկով է հարկվում, սակայն որևէ գործունեություն չի իրականացրել: Տարեվերջին ի՞նչ հաշվետվություններ և հարկային պարտավորություններ են առաջանում։ Նշեմ, որ ԱՁ-ն բացվել է 22.11.2022թ.-ին: Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Տարեվերջյան հաշվետվություններ և հարկային պարտավորություններ չկան, սակայն կա շրջանառության հարկի հաշվետվություն յուրաքանչյուր եռամսյակի համար, և ամսական եկամտային հարկի հաշվարկ, եթե ԱՁ-ն ունի վարձու աշխատողներ (եթե չունի՝ զրոյական հաշվետվության կարիք չկա)։

Պետք է հանձնեք․

  • Շրջանառության հարկի հաշվարկ մինչև 2023թ․ հունվարի 20-ը՝ 2022թ-ի IV եռամսյակի համար (ձև N 232)։
  • Շահութահարկի հաշվարկ 2022թ-ի համար (ձև N 240), որտեղ պետք է լրացնեք տող 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը (յուրաքանչյուր աշխատած ամսվա համար 5 000 դրամ շահութահարկ հաշվարկելով, Ձեր դեպքում ընտրելու եք 10 000):
  • Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի (ձև N 244)։ Եթե սոցիալական վճար կատարող եք, նշելու եք 10 000 (ամսական 5 000 դրամ)

Ենթադրում եմ՝ 2022թ-ի համար հանձնել եք ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը։ Չմոռանաք հանձնել նաև 2023թ-ի համար՝ մինչև 2023թ-ի փետրվարի 20-ը։

Tigran

5000*2ամիս սոցվճար, 5000*2ամիս շահութահարկ, պետք է ներկայացնել շրջհարկի,շահութահարկի ձև 240 ու սոցվճարի ձև 244 հաշվետվությունները,

Գայանե

Հարգելի Մելինե, անհրաժեշտ է ներկայացնել և վճարել հետևյալ հարկերն ու վճարները
. 1. – շրջհարկ 4-րդ եռամսյակ 2022թ ձև N 232 ՝ 0-ական

2 – շահութահարկ 2022թ տարեկան ձև N 240՝ 10 000 դրամ
3 – սոցվճար 2022թ տարեկան ձև N 244՝ 10 000 դրամ

Մելինե

Շնորհակալ եմ շատ, բայց եթե որևէ գործունեություն չենք իրականացրել և մոտակա մեկ ամսում էլ չենք իրականացնելու, էլի պետք է շահութահարկ և սոց վճար վճարե՞նք։ Այսինքն՝ դա կապ չունի՞ գործունեություն իրականացման հետ։

Tigran

պետք է շահութահարկ և սոց վճար վճարեք, դա կապ չունի գործունեություն իրականացման հետ

Գայանե

ԱՁ-ն բացվել է 22.11.2022թ.-ին: Այս 2 ամիսների համար պարտավոր եք վճարելու  շահութահարկ և սոց վճար, քանի որ դադարեցման դիմում չունեք: Եթե 2023թ. հունվարին էլ որևէ գործունեություն չի իրականացվելու, ապա 2022թ.-ի մեջ ներկայացրեք ձև N207-ը՝ «Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին», որպեսզի 2023թ. հունվարից չհարկվեք՝ մինչև սկսեք աշխատանքը և նորից ներկայացնեք ձև N207-ը:

Nerses

Եռամսյակային հաշվետվություն- 0, տարեկան շահութահարկ 10000,
տարեկան սոցիալական վճար 10000(եթե սոց վճար կատարող եք)։