ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում

Լուսինե.

Բարև Ձեզ: 2018 ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Կցանկանայի մանրամասնել: Տեղում որևէ սննդի արտադրություն չենք իրականացնում, վաճառում ենք սնունդ, որը ստանում ենք արտադրողներից՝ հիմնավորված փաստաթղթերով: Տեղում պատրաստվում է միայն տաք կամ սառը սուրճ, թեյ: Վաճառվում են նաև գազավորված ըմպելիքներ: Աշխատում է շրջ. հարկով, տրվել է 201 հայտի ձևը, դասակարգիչը՝ I5629.9: Թաղապետարանի թույլտվությունը նույնպես ունեմ: Այս տարի աշխատող եմ ընդունել, բայց ծախսերի մեջ չեմ ներառել: Կցանկանայի իմանալ՝ ամեն ինչ ճի՞շտ եմ վարում: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ձեր գործունեությունը կարող է և 56.29.1 լինել, որը հետևյալն է` Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ: Այս ենթադասը ներառում է`
– պայմանագրի հիման վրա, սովորաբար արտոնյալ գներով, սպասարկող ճաշարանների և խորտկարանների ծառայություններ` կազմակերպությունների, գրասենյակների, հիվանդանոցների, դպրոցական և համանման հաստատությունների համար: Միևնույն է ձեր գործունեությունը հանրային սննդի կազմակերպում է:
2. Այսինքն` աշխատողին չեք գրանցել, որ գրել եք ծախսերի մեջ չեմ ներառել: Գրանցման հայտ չեք ներկայացրել ու եկամտայինի հաշվարկ չեք ներկայացնում, աշխատողի չգրանցման դեպքում տուգանք է հասնում:

Լուսինե

Հարգելի Տիգրան, աշխատող ընդունել եմ այս տարվա փետրվարից, գրանցման հայտը տրվել է, եկամտայինի հաշվարկն էլ ամիս ամիս ներայացրել եմ, վճարոմները կատարել եմ: Պարզապես այս էջում կարդալով իմացա, որ աշխատողի աշխատավարձն էլ պիտի ներառեմ ծախսերի մեջ: Շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվության ծախսերի մեջ չեմ ներառել աշխատավարձը: Ճշգրտում տամ նախորդ 2 եռամսյակների հաշվետվությունները, թե՞ թողնեմ մնա նույնը: Հաջորդ եռամսյակներում ծախսերին արդեն ավելացնե՞մ հետագա ամիսներին վճարված աշխատավարձները: Շնորհակալություն:

Tigran

Հարկային հաշվարկի տեսանկյունից աշխատավարձի ծախսերը չեն ընդգրկվում, քանի որ հանրային սննդի դեպքում նվազեցվում են հաշվարկային փաստաթղթերի հիման վրա ծախսերը, իսկ ձեր ներքին հաշվառման կամ ֆինանսական հաշվառման տեսանկյունից իհարկե դրանք ծախս են, սա է որ պետք է հաշվի առնեք: Այնպես որ ճշգրտում տալ նախորդ 2 եռամսյակների հաշվետվությունները պետք չի, թող մնա նույնը: Ձեր ասածը շահութահարկի համակարգում գործողների հաշվով է ճիշտ, երևի ձեր շրջանառությունը հեռու է տարեկան 115մլն շեմից:

Tigran

Ճշտում, աշխատավարձի ծախսը ներառվում է, սակայն պետք է անպայման փաստաթղթավորումը ապահովեք, իմ մոտ միշտ հիշվում է հաշվարկային փաստաթղթերով ծախսերի հիմնավոր լինելու հանգամանքը, հանրային սննդի դեպքում հաշվի առնվում է՝ աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով: Եթե փաստաթղթավորումը այս ծախսերի կարող եք ապահովել, ապա նախորդ 2 եռամսյակների հաշվետվությունները ճշտված ներկայացրեք:

Ալլա

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
Եթե ունեք տեղում ևս սպառում, այսինքն՝ սպասարկման սրահ, ապա ս դա համարվում է հանրային սննդի ոլորտ։ Իսկ աշխատողների աշխատավարձը ևս կարող եք ներառել ծախսերի մեջ։

Լուսինե

Շնորհակալություն