ԱՁ լուծարում

Միհրան.

Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ – ին:

Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ ուշացրել եմ 2010–ի հարկային հաշվետվությունը և պետք է ենթարկվեմ վարչական տույժի, սակայն մինչև այդ պարտավոր եմ ներկայացնել 2010–ի հաշվետվությունը։

Հարց.
1. Ո՞ր բլանկները պետք է օգտագործեմ հաշվետվության համար։ Հի՞նը, թե՞ նորը։ Պարզեցվածը, թե՞ մյուսը։ Խնդրում եմ նշեք, թե կայքի փասթաթղթեր բաժնի որ բլանկը (բլանկներն) են անհրաժեշտ։
2. Հաշվետվությունը ներկայացնելուց հետո ի՞նչ տույժ է ինձ սպասվում (գումարաչափը)։
3. Արդյոք երկա՞ր կտևի ԱՁ–ի լուծարումը, ի՞նչ քայլեր պետք է կատարեմ դրա համար։

Հ.Գ. Ես տնտեսագիտական կրթություն չունեմ, սակայն որոշ տերմինների հետ առնչվել եմ, դրա համար խնդրում պատասխանել հնարավորինս չափ հանրամատչելի։

Շնորհակալություն`
Միհրան։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Հարգելի Միհրան, եթե 2010-ի հարկային հաշվետվություն ասելով` նկատի ունեք Անհատ Ձեռնարկատիրոջ 2010 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, ապա ըստ 2010 թվականին գործող եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի դ)ենթակետով`
2. Հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր ունեցել են դ) հարկային տարվա ընթացքում 300,000 դրամը չգերազանցող համախառն եկամուտ, որից հարկային գործակալի կողմից հարկի պահում չի իրականացվել.
2011 թվականից օրենքի այս կետն ուժը կորցրել է:
Ու քանի որ Դուք այդ գործունեությամբ ոչ մի եկամուտ չեք ստացել, ապա եկամուտների հայտարարագիր չներկայացնելը այդ ժամանակվա գործող օրենսդրության պահանջ է, ու Դուք ոչ մի վարչական պատասխանատվության էլ չպետք է ենթարկվեք, և հին հաշվետվություն գրելու անհրաժեշտություն էլ չկա:
Իմ կարծիքով Դուք պետք է ընդամենը հիշեցնեք այդ մասին ձեր տարածքային հարկային մարմնի աշխատակիցներին:
Այսքանը 2010 թվականի մասով:
Ինչ վերաբերում է 2011 թվականին, ապա այժմ Դուք մինչև սույն թվականի ապրիլի 15-ը պետք է ներկայացնեք զրոյական հաշվետվություններ եկամտահաիկի և սոց.-ի մասով: Իսկ դրանց համար վարչական տուգանքի չեք կարող ենթարկվել, քանի որ դեռևս ժամկետը չի լրացել:

ԱՆԴՐԱՆԻԿ

ՆԱՐԻՆԵ, ես ուզում եմ դեղատուն բացել, բայց ոչ մեկ չի ասում` կոնկրետ ինչ քայլեր պետք է անեմ: Խնդրում եմ օքնել այս հարցում, նախապես շնորհակալություն: Խմդրում եմ պատասխանը գրեք էլ. փոստիս:

Նարինե

Հարգելի Անդրանիկ, Ձեր էլ. փոստի հասցեն նշեք, ավելի մանրամասն կպատասխանեմ: Բայց նախ և առաջ պետք է կազմակերպություն բացեք` գրանցվելով պետական ռեգիստրում: Կազմակերպաիրավական տեսակն ինքներդ պետք է որոշեք` Անհատ Ձեռնարկատեր, թե Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Միհրան

Նարինե,

Շնորհակալություն մանրամասն պատասխանի համար։ Սակայն ինձ թվում է, որ Դուք սխալ եք հասկացել հարցս (խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ)։ Հարցս վերաբերվում էր ոչ թե գույքի և եկամուտների հայտարարագրին, այլ ԱՁ ի կողմից հարկային տեսչություն ներկայացվող տարեկան հաշվետվությանը։
Ինչ վերաբերվում է 2011 թվականին, ապա այդ տարում ԱՁ – ի գործունեությունը եղել է կասեցված, և նույնիսկ հարկային տեսչությունում ինձնից հաշվետվություն չպահանջեցին այդ տարվա համար։

Շնորհակալություն,
Միհրան։

Նարինե

Միհրան ջան, ավելի պարզ ասած` Անհատ Ձեռներեցը հարկային տեսչություն է ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագրեր սոցի և եկամտահարկի գծով: Ձեր մոտ եկամտահարկի գծով, ինչպես արդեն նշել եմ, խնդիր չկա, իսկ սոց-ի գծով հաշվետվությունը պետք էր ներկայացնել մինչև 2011 թվականի մարտի 1-ը` զրոյական շրջանառությամբ արտացոլելով միայն Ձեր վճարած 10000 դրամը: Դրա համար Դուք, իհարկե, կենթարկվեք վարչական պատասխանատվության 25000 դրամ: Իսկ տույժի չեք ենթարկվի, որովհետև` տե’ս Հարկերի մասին ՀՀ օրենքի 24 հոդվածը:
Հարկային տեսչություն ներկայացրեք սոցի հաշվետվությունը, բայց հինը, թե նորը` չեմ կարող ասել:
Վարչական տուգանքը վճարելուց և հաշվետվությունը ներկայացնելուց հետո, հարկային մարմնից վերցնում եք Ձեր պետական ռեգիստրի վկայականը և նույն օրը ներկայացնում պետական ռեգիստր լուծարելու համար:
Լուծարային գործընթացը հիմա բավականին հեշտացել է, այնտեղ Ձեզ կտան Անհատ Ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու մասին տեղեկանք, որի մի օրնակը 15 օրյա ժամկետում անհատական հաշվետվության հետ ներկայացնում եք սոցապ, մեկ այլ օրինակ ներկայացնում եք հարկային տեսչություն ուղեկցող նամակով` բնօրինակը պահելով Ձեր մոտ:

Լևոն

Ես ուզում եմ դեղատուն բացել, բայց չգիտեմ` ԱՁ-ով ճիշտ կլինի, թե ՍՊԸ-ով, խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք ընդհանրապես նման գործունեություն սկսելու համար:

Արմինե

Ավելի հեշտ է ԱՁ բացել։