Մարինե.
Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ:
Բա տենց բան կանե՞ն…
Հարգելի Մարինե, պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելուց հետո ՀՏ ներկայացրեք տարեկան սոցի և եկամտահարկի հայտարարագրերը: Թեպետ և պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանքով Ձեր ԱՁ-ն արդեն համարվում է հաշվառումից հանված: