Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը

Արման.

Ա/Ձ-ն հաշվետու տարում ունեցել է հետևյալ արդյունքը՝ ձեռք է բերել 20 մլն դրամի ապրանք, որից 3 մլն դրամը փաստաթղթավորված չէ, վաճառվել է 15 մլն դրամի, որից ստացված համախառն եկամուտը կազմել է 30 մլն դրամ: Կատարվել է հետևյալ ծախսը` վարձավճար՝ 2.5 մլն դրամ, կոմունալ՝ 800 հազար դրամ, աշխատողի և գործատուի սոց. վճար` 500 հազար դրամ: Որոշել Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լենա

Ձեռն. գործ. եկամուտ՝ 30 000 000
Ծախսեր՝ 19 136 000
Ձեռն. գործ. գծով արդյունք՝ 10 864 000
Անձնական նվազեցում՝ 390 000
Հարկվող եկամուտ՝ 10 474 000
Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը՝ 1 998 000

Սասուն

Ինձ հետաքրքրեց, թե ծախսերը ոնց եք հաշվել:

Լենա

Վարձավճար՝ 2 500 000
Կոմունալ՝ 800 000
Գործատուի և աշխատողի սոց.՝ 500 000
Իրացման ինքնարժեք՝ 15 000 000
Ընդամենը՝ 18 800 000

Գործունեությունից ստացված եկամուտ՝ 30 000 000
Ծախսեր՝ 18 800 000
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ՝ 11 200 000
Սոցիալական վճարի գումարը՝ 11200000*3%=336000

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսեր՝ 18800000+336000=19136000

Սասուն

Շնորհակալ եմ:

Կարեն

Համախառն եկամուտ = 30 000 000
Ծախսեր = 15000000+2500000+800000+500000=18800000
Ֆիզ. անձի սոց. վճար = 336 000 (1120000*3%)
Անձնական նվազեցում = 390 000 (32500*12)
Եկամտի համար հարկման օբեկտ = 10 474 000 (30000000-18800000-336000-390000)
Եկամտահարկ = 1 998 900 ((10474000-960000)*20%+96000)
Զուտ եկամուտ = 8 475 100 (10474000-1998900)

Ռազ

3 000 000 դրամի չգրանցված ապրանքը որպես շուկայից ձեռքբերում չի՞ համարվում, եթե ոչ մի փաստաթուղթ չկա: Դրանից եկամտահարկ 11 % չի՞ հաշվարկվում, և 2 500 000-ի վարձակալության գումարի 10 % եկամտահարկը չե՞ք հաշվում:

Մարինա

Ձեռն. գործ. եկամուտ՝ 30 000 000
Վարձավճար՝ 2 500 000
Կոմունալ՝ 800 000
Գործատուի և աշխատողի սոց.՝ 500 000
Իրացման ինքնարժեք՝ 12 750 000 (չփաստաթղթավորված, հաշվեկշռայինով հաշված 2 250 000)
Ընդամենը՝ 16 550 000
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ՝ 13 450 000
Սոցիալական վճարի գումարը՝ 403 500
Ծախսեր՝ 16 953 500
Ձեռն. գործ. գծով արդյունք՝ 13 046 500
Անձնական նվազեցում՝ 390 000
Հարկվող եկամուտ՝ 12 656 500
Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը՝ 2 435 300