Ալբերտ.
Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում:
Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը:
Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:
Ալբերտ ես Ա/Ձ-ս ԱԱՀ-ով չի աշխատում, ՎՏԲ բանկից չեկային գրքույկով գումարը հանելիս իրանց չեկի մեջ նպատակը գրում եմ` այլ, ու առանց պրոբլեմ հանում եմ, իսկ ՍՊԸ-ինը, որը Կոնվերսով է, գրվում է դրամարկղի համալրում, իմ կարծիքով տարեվերջին եկամտահարկն էլ գանձվելու է 10 տոկոսը քանի որ գումարը 960000-ից փոքր է: