Armine.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Armine.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օճառը հադիսանում է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա: Համաձայն Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի այն չի հարկվում ակցիզային հարկով: Կարող եք աշխատել շրջանառության հարկով, եթե բավարարում եք շրջանառության հարկի պայմաններին. պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակում ստացած) անձինք պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: