Armen.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:
“Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի N7 հավելվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը,բացառությամբ եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում: