Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։
5 տոկոս դրույքաչափով այդ դեպքում պետք է վճարեք շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ապա եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ դեռ չեն առաջանա, նայեք ՀՕ հ. 150 մաս 13։Շրջանառության հարկ վճարողները ազատվում են`Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Վարձու աշխատողի դեպքում և եկամտային ամսական հաշվետվություն եք ներկայացնում և նրանում առաջացող հարկերն եք պարտավոր վճարելու։ Ձեռք բերումների փաստաթուղթ չունենելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջանալու մասին է ՀՕ հ. 150 մաս 13։ Անպայման կարդացեք։
Եթե մանրածախ առևտուր է, առք և վաճառք ապա 5 տոկոս վաճառքից
Այսինքն, ձեռք բերման մասով նվազեցում անելու արտոնություն չունե՞մ։
5 տոկոս դրույքաչափով այդ դեպքում պետք է վճարեք շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ապա եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ դեռ չեն առաջանա, նայեք ՀՕ հ. 150 մաս 13։ Շրջանառության հարկ վճարողները ազատվում են` Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Բարև ձեզ, հարգելի Տիգրան։ Այսինքն, եթե վարձու աշխատող ունեմ եկամտային հարկ չեմ տալու՞, համենայն դեպս այդպես հասկացա։