ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:

Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armen

Արտոնագրային հարկ վճարող համարվելու տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու կամ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը դադարեցնելու դեպքերում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ու վճարված արտոնագրային հարկը չի հաշվանցվում և չի վերադարձվում:
Գործունեությունը վերսկսելու դեպքում 1 օր առաջ պետք է արտոնագրային հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն տաք: