ԱՁ-ն զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով

Լուսինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Գրանցման օրվանից 20 օրվա ընթացքում ներկայացրեք շրջ. հարկի հայտարարություն: Եթե աշխատող չունեք, վճարելու եք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Սոց. վճարի հաշվով՝ եթե 1974 թվականից 2004 թվականը ծնված եք, պետք է ներկայացնեք կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում: Կասե՞ք՝ ունե՞ք ակտիվ էլ. ստորագրություն հաշվետվությունների ներկայացման համար: Շրջ. հարկի հաշվետվությունը եռամսյակային է, շրջանառությունից 5 տոկոս, սակայն ծախսերի 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ։ Եթե կցանկանաք, զանգեք՝ 099455932:

Լուսինե

Արդեն ունեմ էլ. ստորագրություն, բայց չկա հաշվետվությունների լրացման տեղ, ինչի՞ց կարող է լինել: Իսկ նվազեցումը 4 տոկոսի ինչի՞ հաշվին է լինելու:

Տիգրան

Լուսինե, Դուք լիազորին գրանցել եք, սակայն օգտվողին չեք գրանցել, կարող եք ինքներդ Ձեզ որպես օգտվող գրանցել և օգտվողի կոդով մտնելով՝ կարող եք հայտարարությունը ներկայացնել: 4 տոկոսի նվազեցումը փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերման ծախսերի հաշվին է կատարվում՝ շրջ. հարկի հաշվետվության լրացման ժամանակ:

Ալլա

Գործելու եք շրջանառության հարկի դաշտում, կարդացեք ՀՕ հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը։
Հաշվետվությունները՝
մինչև 20.02.2020թ.՝ հայտարարություն՝ ձև 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
ամսական՝ եկամտային հարկի հաշվարկ՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական
եռամսյակային՝ շրջ. հարկի հաշվարկ՝ ձև 232. Շրջանառության հարկի հաշվարկ (01.07.18թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
տարեկան՝ ձև 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի
տարեկան՝ ձև 244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի
տարեկան՝ ձև 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին:

Ամիկում

Դուք արդեն գրանցման օրվանից 20 օրվա ժամկետում պետք է շրջ. հարկի դիմումը ներկայացնեք, որ կարողանաք աշխատել ավելի օպտիմալ հարկային համակարգով։ Այս դեպքում Ձեր իրացման %-ից շրջ. հարկ ունեք վճարելու մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը։ Իսկ մինչև հաջորդ տարվա ապրիլ պետք է վճարեք 12 000 դրամ դրոշմանիշային վճար, 60 000 դրամ շահութահարկ և, եթե սոց. վճար վճարող եք, 60 000 դրամ սոց. վճար։ Կարող եք զանգահարել մանրամասն պարզաբանելու համար։ 043003060