Ջուլիա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։
դրոշմանիշայինը վճարելու եք ելնելով տարեկան հասույթից, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան այո 40000 շահութահարկ՝8*5000, 40000 սոցիալական վճար՝8*5000,
Հարգելի Ջուլիա, եկամտային հարկի և սոցի գումարները ճիշտ եք հաշվարկել, իսկ շրջ. հարկը արդեն Ձեր Ա/Ձ շրջ. մեծությունից է կախված։
Դրոշմանիշային վճարը հաշվարկվելու է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի դաշտերում ստացված շրջանառությունների հանրագումարից՝ համաձայն սանդղակի։