Մարիամ․
Բարև ձեզ։ Եթե ուցում եմ ԱՁ-ն ժամանակավորապես դադարեցնել (ոչ մի գործունեություն չի ծավալել 3 ամիս), շահութահարկն ու սոցիալական վճարը մինչև դադարեցնելը պետք է վճարեմ, թե՞ կարող եմ հետո, և շրջանառության 0 – ական ուղարկեմ: Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճար առաջանու՞մ է այս դեպքում, թե՞ ոչ: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։
ԱՁ-ն դադարեցնելուց հետո անպայման ներկայացրեք շրջ հարկի եռամսյակային հաշվարկը թեկուզ և 0-ական, իսկ շահութահարկն ու սոցիալական վճարը կարող եք վճարել և դրանց վերաբերյալ հաշվարկները ներկայացնել տարին ավարտվելուց հետո մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը: Քանի որ շրջանառություն չունեք, դրոշմ վճար չեք վճարի:
Շնորհակալ եմ
եթե շրջհարկով եք, այո գործած ամիսների շահութահարկն ու սոցիալական վճարը մինչև դադարեցնելը պետք է վճարեք, դրոշմանիշային վճար չի առաջանում եթե հասույթ չի եղել,
Իսկ եթե արդեն անորոշ ժամանակով դադարեցրել եմ առանց վճարումները անելու, ի՞նչ-որ խնդիր կառաջանա։
այո ծանուցում կստանաք որ պարտք եք գումարներ
Շնորհակալ եմ պատասխանելու համար Տիգրան ջան, բայց եթե հիմա հաշվետվությունները հանձնեմ ու վճարեմ տուգանք չի լինի՞ չէ։
չի լինի
Շնորհակալ եմ շատ