ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան.

Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.N

Վարդան ջան, վարսավիրական գործունեությունը արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է, ոչ թե հաստատագրված: Եթե դու գրանցվել ես որպես անհատ ձեռներեց, ապա արդեն գրանցված աշխատող ես և արդեն դա արել ես 2011 դեկտեմբերին, ավել ոչինչ: Եթե գործատու ես, աշխատողներիդ գրանցիր միայն, իսկ 5000 դրամը դա կանխավճար է սոցին, քանի որ դու աշխատող ես գրանցված:

Հայկուհի

Եթե կարելի է, խնդրում եմ Արմենին ճշտել, ԱՁ-ի անհատական հաշիվ բացելու հայտի ներկայացման ժամկետը և վարչական տուգանքի չափը: Շնորհակալություն: