Սեդա․
Բարև Ձեզ։ Օգոստոսին Ա/Ձ ենք բացել, բայց ոչ մի գործունեություն չենք ծավալել, 04.10.2023թ․ ուղարկել եմ դադարեցման դիմում և 3-րդ եռ․ շրջ հարկի հաշվետվություն: Հիմա ես էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ վճարումներ կատարեմ: Կանխավ շնորհակալություն։
Հարգելի Սեդա, 2024թ. կհանձնեք շահութահարկի տարեկան հաշվետվություն 107 տողում նշելով 10000 /եթե հիմնադիրը 1974թ./ և ՀԱՇՎԱՐԿ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՎՃԱՐԻ տող 8-ում նշելով 10000 / եթե հիմնադիրը 1974թ./: Արդյունքում միասնական հաշվին կվճարեք 20000 դրամ:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 091-333-517։
Այս պահին ոչինչ չունեք անելու, տարին ավարտվելուց հետո չմոռանաք մինչև հունվարի 20-ը ներկայացնել 4-եռամսյակի շրջ. հարկի հաշվարկը և մինչև ապրիլի 20-ը տարեկան շահութահարկի և սոց վճարի հաշվարկները, եթե սոց վճար կատարող եք։ Նաև կվճարեք արդեն յուր. աշխատած ամսվա համար շահութահարկ և սոց վճար՝5000- ական դրամ, և դրոշմ. վճար կախված ձեր տարեկան շրջանառության ծավալից։
կմնա ներկայացնել 2023 4-րդ եռմասյակի շրջհարկի հաշվարկը