Անդրանիկ.
Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ, օգնեք: Ես արդեն 10 ամիս է ժամանակավոր դադարեցրել եմ Ա/Ձ-ի գործունեությունը: Քիչ առաջ իմացա, որ նոր օրենք են ընդունել, և պետք է ամեն ամիս վճարել սոց. վճար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անել, որպեսզի սոց. վճար չմուծեմ:
Բարև Ձեզ, Անդրանիկ:
Իսկ երբ դադարեցրել եք, հանձնե՞լ եք հարկային տեսչություն Ձեր ԱՁ վկայականը: Ես կարծում եմ, որ նոր օրենքը դրա վրա չպետք է անդրադառնա, քանի որ պարտավորություններ առաջացնող, վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չունեն: Ամեն դեպքում Դուք լավ կլինի՝ լուծարեք ԱՁ-ն, հանձնեք Ձեր պետական գրանցման վկայականը: Դիմեք նաև Ձեզ սպասարկող ՀՏ աշխատակիցներին:
Այո, Տաթևիկ ջան, հանձնել եմ 2011թ. փետրվար ամսին: Լուծարել չեմ կարող, քանի որ վարկային պարտավորություններ ունեմ: