Դիանա․
ԱՁ-ն բացելուց հետո ինչքա՞ն ժամանակում կարող ենք գործունեության սկսման դիմում՝ 207 ձևը տալ, և մի հարց էլ խնդրում եմ՝ մինչև սկսում տալը նոր գրանցված ԱՁ-ն ի՞նչ կարգավիճակ ունի, հարկեր հաշվարկվու՞մ են։ Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիանա․
ԱՁ-ն բացելուց հետո ինչքա՞ն ժամանակում կարող ենք գործունեության սկսման դիմում՝ 207 ձևը տալ, և մի հարց էլ խնդրում եմ՝ մինչև սկսում տալը նոր գրանցված ԱՁ-ն ի՞նչ կարգավիճակ ունի, հարկեր հաշվարկվու՞մ են։ Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Դիանա։ ԱՁ-ն գրանցելուց հետո գործունեությունը սկսելու համար կարիք չկա հանձնել 207 ձևը, քանի որ դա հանձնում են գործունեության դադարեցման / վերսկսման ժամանակ։ Պետք է հանձնեք դիմում՝ հարկային դաշտի ընտրության համար, իսկ հարկերը կախված են, թե ինչ գործունեությամբ եք զբաղվելու, նաև մի շարք այլ հանգամանքներից։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ դիմել մասնագետի / մասնագիտական ծառայությանը, քանի որ Ձեր գործունեության հետ կապված կարող են նրբություններ լինել։
20 օրվա ընթացքում հարկային որ համակարգում եք ուզում աշխատել, պետք է հայտարարություն տաք, այլապես ԱԱՀ դաշտ է եք անցնելու ավտոմատ։
Գրանցումից հետո 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնեք կամ միկրոյի, կամ շրջ. հարկի, կամ ԱԱՀ-ի հայտարարություն: Եթե միկրոյի կամ շրջ. հարկի հայտարարություն չներկայացնեք, ավտոմատ կընկնեք ԱԱՀ-ի դաշտ:
Շնորհակալ եմ բոլորիդ
Խնդրում եմ ասել, եթե քարտը ակտիվացնում ենք, համապատասխանաբար հավաստագրերի ակտիվացման համար գրում ենք նոր pin կոդեր, դրանից հետո արդեն ստորագրության համար, որի՞ նոր Pin կոդն ենք օգտագործում։ նախապես շնորհակալ եմ։
Ոչ, նոր կոդեր չեն գրվում, հավաստագրերի գրանցումը կատարվում է ըստ պին պուկ կոդերի, սակայն ակտիվացումը կարող է 1 օր տևի: Ակտիվացման համար 3 000 դրամ պետք է նաև վճարեք էկենգին:
Հարգելի Տիգրան, բոլոր քայլերը կատարել եմ, և քարտը հիմա ակտիվ է, բայց հիմա չգիտեմ՝ ո՞ր PIN կոդը հավաքեմ ֆայլը ստորագրելու համար։
Ֆայլը ստորագրելու համար հավաքում են նույն. քարտի 6-նիշ կոդը, բոլոր ծրագրերը ունեք, հարկային բոլոր հաշվետվությունները ստորագրվում են ջիսայն պիդիեֆ ծրագրով՝ այն աշխատում է զուգակցված կրիպտոքարտ ծրագրի հետ:
20 աշխատանքայի՞ն օր, թե՞ օրացույցային
Հարգելի Տիգրան, բոլոր կարգավորումները կատարել եմ, հիմա էլ. պայմանագիր եմ ուզում ստանալ, որպեսզի կարողանամ օգտվողի կոդեր ունենամ և մտնեմ taxservice ծրագիր, կրկին շնորհակալ եմ։
Գրել եմ արդեն մյուս հարցի պատասխաններում, նայեք:
Հարգելի Դիանա,
մտնում եք file-online.taxservice.am, ներքևում կա ներկայացնել հայտ, լրացնում եք տվյալները, ամեն ինչ ճիշտ անելու դեպքում Ձեր էլեկտրոնային փոստին օգտվողի անուն գաղտնաբառը տրամադրվում է system-file-online@taxservice.am-ի կողմից:
Շնորհակալ եմ