ԱՁ բանկային հաշիվ

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Պարտադի՞ր է, որ ԱՁ-ն ունենա հաշվարկային հաշիվ, եթե բոլոր փոխանցումները արտասահմանից են, իսկ հաշիվները համակարգով կանոնավոր դուրս են գրվում և հարկերը վճարվում։ Խնդիր կառաջացնի՞ այն փաստը, որ փոխանցումները անձնական հաշվին լինեն։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 այո պետք է ունենա հաշվարկային հաշիվներ, եթե որպես ԱՁ եք գործարքի կողմ, իսկ հաշիվները որ համակարգով են կանոնավոր դուրս գրվում և հարկերը վճարվում,
2։այո խնդիր կառաջացնի որ փոխանցումները անձնական հաշվին են։

Ruzanna

Այո, իհարկե խնդիր կառաջանա: Եթե դուք ունեք ԱՁ և աշխատում եք փոխանցումով, ապա անպայման պետք է ԱՁ-ն ունենա հաշվարկային հաշիվ բանկում։

Արմեն

Բարև Ձեզ։ Լիլիթ ջան ճիշտն ասած համամիտ եմ Տիգրանի և Ռուզաննայի հետ, բայց կարծես թե հաշիվ ունենալը իրավունքների մեջ է, ոչ թե պարտականությունների: Իսկ ուրիշ իրավական ակտում չգտա դրա պարտադիր լինելու մասին նյութ:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 6.
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

ՀՈԴՎԱԾ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է
ա) իր գործունեության ընթացքում պահպանել մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրությամբ սահմանված պայմանները.
բ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնասնանկության մասին հայցով դիմել դատարան.
գ) օրենքով սահմանված կարգով կրել այլ պարտականություններ:

Lilit

Շնորհակալ եմ պատասխանի համար: Այո, համամիտ եմ, դա իրավունք է: Չկա պահանջ, չկա խախտում: Չեմ գտել մեկնաբանություն թե ինչու է պարտադիր իմ նշած պայմաններում: Կա ընդհանուր ձեւավորված պրակտիկա միայն: