Սվետա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ ԱՁ -ն աշխատում շրջ. հարկով մայիս ամսվանից: Չունի գրանցվաց աշխատող և չի վճարում սոց վճար: Հարցեր.
1․ Եթե ցանկանա ժամանակավոր դադարեցում տալ, ինչպե՞ս է դա արվում
2․ Եթե ամսական կտրվածքով չի վճարել եկամտային հարկ, ապա դա պիտի անի մինչև ապրիլի 20-ը, թե՞ դադար ձևակերպելուց հետո
3․ Նաև տարեկան հաշվետվությունները․ խնդրում եմ ասել հաշվետվության ձևերը, որը պիտի լրացնել (շրջանառության հարկը վճարվել է ժամանակին):
Շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, Սվետա։
1․ Պետք է հանձնել ձև N 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին
2. Եկամտային հարկը վճարելու եք մինչև 2023թ․ ապրիլի 20-ը
3․
Ենթադրում եմ՝ 2022թ-ի համար հանձնել եք ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը։ Չմոռանաք հանձնել նաև 2023թ-ի համար՝ մինչև 2023թ-ի փետրվարի 20-ը։
Շնորհակալ եմ արձագանքման համար: Խնդրում եմ ասել՝ ինչու՞ 40 000 դրամ, եթե յուրաքանչյուր ամիս 5 000 դրամ է: 201 ձևը հանձնել է: Դա պետք է հանձնե՞լ նորից մինչև մինչև 2023թ-ի փետրվարի 20-ը։ Եվ եթե ժամանակավոր դադար տա, էլի՞ պետք է հանձնել:
40 000, քանի որ գրել եք, որ աշխատում եք մայիս ամսվանից (8 * 5 000): Այո, դիմումը հանձնում եք յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը։
Շատ շնորհակալ եմ
1․ Եթե ցանկանա ժամանակավոր դադարեցում տալ, ինչպե՞ս է դա արվում
պետք է ներկայացնել 207 ձևը,
2․ Եթե ամսական կտրվածքով չի վճարել եկամտային հարկ, ապա դա պիտի անի մինչև ապրիլի 20-ը, թե՞ դադար ձևակերպելուց հետո
շահութահարկը պետք է վճարեք մինչև դադար տալը
3․ Նաև տարեկան հաշվետվությունները․ խնդրում եմ ասել հաշվետվության ձևերը, որը պիտի լրացնել (շրջանառության հարկը վճարվել է ժամանակին):
ձև 240,244, շրջհարկի եամսյակայինն էլ իր հերթին.
Շնորհակալ եմ
հարց 1. ձև N 207
հարց 2. եթե չունեք վարձու աշխատող, ապա եկամտային հարկ չեք հաշվարկում և չեք վճարում
հարց 3. ձև N 240՝ տարեկան շահութահարկ – 40 000 դրամ
ձև N 244՝ տարեկան սոցվճար – 40 000 դրամ
2-ի վճարման ժամկետը՝ 20,04,203ձ. ներառյալ
Գայանե ջան իսկ սոց վճարի օրենքում ասվում է 5 000 -ը պետք է վճարվի ամսական կտրվածքով՝մինչև հաջորդող ամսվա 20-ը։ Թե ես ե, ինչ որ բան սխալ հասկացե՞լ։
Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Հարգելի Աննա ձև N 240, ձև N 244 ներկայացման ժամկետը՝ 20,04,203թ. ներառյալ: Վճարումները ամսականի դեպքում կամ գերավճար են մնում միասնական հաշվում կամ փակվում են այլ հարկերի դիմաց: 5000-ները ամսական չվճարելու դեպքում տույժեր չեն համվարկվում: Նշված 2 տարեկան՝NN 240,244 հաշվարկների դեպքում՝ հաշվարկները ներկայացնելուց հետո է միայն երևում ապառքը կամ գերավճարի դեպքում՝ պակասեցվում է դրանից: