Ալինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան: Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:
Բարև Ձեզ։ Որպեսզի հարկվեք շրջանառության հարկի 1% դրույքաչափով, պետք է համապատասխանեք ցանկին, բայց այն դեռ նախագիծ է։
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եթե ցանկին չհամապատասխանեք (իսկ ես կարծես թե չեմ գտնում Ձեր նշված ՏՏ ռեկրուտերի վերաբերյալ նշում), ապա կհարկվեք շրջանառության հարկի 10% դրույքաչափով` հանած հիմնավորված ձեռքբերումների 6%-ը։ Դրա համար պետք է 20-օրյա ժամկետում հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում։
Շնորհակալ եմ պատասխանի համար Արթուր ջան: Այն օրը հարկայինում ես կարծես թե արել եմ արդեն դա, Հարկատու 3 տեսակ չէ՞:
Նաև իմ հասկանալով, համապատասխանում եմ՝ J62.10.0 (հենց նոր նկատեցի որ սխալ էի գրել պոստում)։ Դիմացի տառը չլինելը խանգարում է՞:
Ավելացնեմ միքանի հարց, 1) ինչպես է ընդհանրապես հարկայինը ստուգում գործունեությունս ճշմարտությունն է, թե ոչ: Ես ուղղակի Հայփոստում ասել եմ, որ ՏՏ ոլորտում եմ աշխատում:
2) ինչ անել հիմա՞՝ բանկում բիզնես հաշիվ բացել, ինչ այլ պարտականություններ ունեմ:
J 62.01.0 – Ծրագրային ապահովման մշակում, Ձեր դուրս գրված հաշիվներում պետք է նշեք համապատասխան ծառայություն։
Շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումն անհրաժեշտ է հանձնել էլեկտրոնային եղանակով, չեմ կարծում, որ ՊԵԿ-ում Ձեզանից այն ընդունել են առձեռն։
Այո, բանկում հաշիվ պետք է բացել ԱՁ անունով, որպեսզի դուրս գրված հաշիվների դիմաց ստանաք փոխանցումները։ Բացի Պատվիրատուին դուրս գրված թղթային հաշիվների նաև պետք է դուրս գրեք էլեկտրոնային հաշիվներ ՊԵԿ ծրագրով։
ՏՏ ոլորտում գործելը հավաստելու համար և այդ ցանկի գործնեություն պիտի հանդիսանա, վիճ հաշվետվություն էլ պիտի ներկայացնեք ,եթե համապատասխան լինի,
, հնարավոր է հիմա փոփոխել կամ ջնջել Ա/Ձ և նորը բացել ․նույն մարդուանունով/,գործունեության տեսակւ ՏՏ ոլորտ է ծառայությունների մատուցման պայմանագրով։
Բարև Ձեզ, խնդրում եմ մի հարցով օգնեք, Ա/ձ բացելու ժամանակ 20 օրյա ժամկետում չի նշվել հարկատեսակը և շրջանառության 1% -ի փոխարեն պետք է վճարենք 20%
, հնարավոր է հիմա փոփոխել կամ ջնջել Ա/Ձ և նորը բացել ․նույն մարդուանունով/,գործունեության տեսակւ ՏՏ ոլորտ է ծառայությունների մատուցման պայմանագրով։
որոշ հնարավոևրություններ ԱԱՀ ով գործողների համար էլ կան, բայց դեռ ժամանակ չի եղել այդ մասը ուսումնասիրել,
Նույն մարդու անունով, ցավոք, չեք կարող։ Եթե շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը չեք ներկայացրել, պետք է տվյալ ԱՁ-ով աշխատեղ ընդհանուր հարկման դաշտում մինչև տարվա վերջ։ Եթե հնարավորություն ունեք՝ աշխատեք այլ ԱՁ-ով/ՍՊԸ-ով։