Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։
Նույն ակտը կազմելու իմաստ չկա, եթե արդեն դատարանով անվավեր է ճանաչվել, մի գուցե դատարանի վճիռը ուժի մեջ չի դեռ։
ՊԵԿ-ը դիմել է ուրեմն վերաքննիչ վարչական դատարան, ով զբաղվել է այդ հարցով նրանից ճշտեք գործի ընթացքը ինչ վիճակում է:
Հարգելի Հասմիկ,
դատարանի որոշումով մոտեցեք Պեկ սպասարկամ բաժին, քարտավարի հետ ճշտեք:
Եթե անվավեր է ճանաչվել չի կարող արգելանքի տակ լինել, Դատական ակտը ներկայացրեք համապատասխան մարմիններին: