Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։
Բայց այդ ժամանակահատվածում կարծեմ ՊԵԿ-ի կողմից ժամանակ էր տրվել հարկ վճարողներին, որպեսզի կարգավորեն POS-ի հետ կապված խնդիրները, և որոշ ժամանակ դեռ չէին տուգանում։ Միգուցե բողոքարկե՞ք։
01,10,2022-ից այո ՊԵԿ-ը էլեկտրոնային է ծանուցումներն ուղարկում, կարող եք դիմել ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով,սակայն ժամկետները կարևոր են.կամ վարչական դատարան
Վարչական բողոքը կարող է բերվել
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում
ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով դիմելու համար համապատասխան ձևով պետք է ներկայացնեք,ազատ ոճով չէ,