Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է ՌԴ-ից կատարել ալյուրի ներկրում ՀՀ-ում մեծաքանակ վաճառք իրականացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել հարկային դաշտ մտնելու և օրինական գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել (գործունեությունը շարունակական է լինելու), և ո՞ր տարբերակն է ավելի շահավետ: Կանխավ շնորհակալություն:
քանի որ նախատեսվում է որ գործունեությունը շարունակական է լինելու,ապա անպայման է որևէ կարգավիճակով հանդես գալը,ոչ ֆիզ.անձ,
Ամեն դեպքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է հիմնադրել ՍՊԸ կամ գրանցվել որպես ԱՁ։
Քանի որ գործունեությունը շարունակական բնույթ է կրելու, ճիշտ կլինի բացեք ԱՁ կամ ՍՊԸ:Կարծում եմ, ԱՁ-ի հաշվառում տանելը մի փոքր ավելի հեշտ է: Նաև պետք է ընտրեք այն հարկային դաշտը, որով պիտի աշխատեք՝ ԱԱՀ, շրջ հարկ կամ միկրո: