ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ընդունել ի գիտություն, որ ելնելով 68 000 դրամից՝ հաշվարկային աշխատավարձի նվազագույն թիվը կկազմի 2020թ.-ի հաշվով 92 618 դրամ, ճշգրիտ թիվը 92617.45 է:

ArmineMilena

Դեռ շատ բաներ կփոխվի ու լավը անպայման, հույսով եմ լցված, որ բալիկներս կապրեն ապահով Հայաստանում, ճիշտ է՝ այս գումարն էլ մեծ չէ, բայց ամեն ինչ դեռ առջևում է, մարդիկ կարող են գոնե նվազագույն պայմաններով ապրել նորմալ։

Արա

Ընդունելի է, քանի որ արդեն մի քանի տարի նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, սա ողջունելի քայլ է հեղափոխությունից հետո: