Գայանե.
Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:
Հրամանը տվեք մակագրման ամսաթվով կամ մի քանի օր ուշ, դա կլինի հրամանի հրապարակման ամսաթիվը, իսկ ազատման ամսաթիվը անպայման պետք է նշեք աշխատողի դիմումում գրված ամսաթիվը, քանի որ անկախ մակագրման ամսաթվից մինչև 2-ը ապրիլի նա Ձեր աշխատակիցն է համարվում: