Արաքսյա.
ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ, թե՞ տարվա վերջում իր ստացած շահույթի 20 %-ը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արաքսյա.
ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ, թե՞ տարվա վերջում իր ստացած շահույթի 20 %-ը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, վճարում է այդ 5 000 դրամը, բայց ոչ շահութահարկ:
Իսկ որպես ի՞նչ եմ վճարելու այդ 5 000-ը, եթե գտնվում եմ հարկման ընդհանուր ռեժիմում:
ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական 5 000 շահութահարկ չի վճարում, դա շրջհարկի համակարգում գործողների համար է, այլ վճարում է շահութահարկի կանխավճարներ, իսկ տարին ավարտվելուց հետո ճշտելու է վճարելիքը, 2020-ի հաշվով պետք է կազմի 18 տոկոսի չափով:
Այսինքն՝ բոլոր վճարումները կատարվում են ընդհանուր համակարգին բնորոշ կերպով, այո՞. եկամտային հարկ 23 %, ոչ թե 1 աշխատողին 5 000, սոց. վճարը 2,5 %, ամեն ամիս 20 % ԱԱՀ և 3 ամիսը մեկ շահութահարկի կանխավճար 20 %: Ճի՞շտ եմ հասկանում:
Այո, ԱԱՀ դաշտում գործող սուբյեկտը աշխատողի համար պահում է 23 տոկոս եկամտային, 1 000 դրամ դրոշմանիշային ու 2.5 տոկոս սոց. վճար: Այս եռամսյակ կանխավճար չկա, օրենքով թույլատրվեց չվճարել, մնաց հաջորդ եռամսյակի հաշվով: ԱԱՀ հաշվետվությունը ամսական է:
Այս եռամսյակ ասելով՝ նկատի ունեք ապրիլ, մայիս և հունիս ամիսնե՞րը:
Այո:
Խնդրում եմ, ուղղակի ընդհանուր ասեք, թե ԱԱՀ դաշտում գործող Ա/Ձ-ն ինչ հարկային պարտավորություններ ունի ամեն ամիս: Տարբեր կարծիքներ եմ լսել ու արդեն խճճվել եմ։ Նախապես շնորհակալություն։
Ընդհանուր սա է՝ ԱԱՀ ամսական, աշխատողների եկամտային, սոց. վճար, դրոշմանիշային ամսական, իսկ մնացածն արդեն պայմանավորված է նաև գործունեության տեսակով, կարող է ակցիզային, բնապահանական և այլն էլ ունեք:
Ա/Ձ-ն ամեն ամիս վճարում է 5 000 դրամ: Դա որպես շահութահարկ չի հարկվում:
ԱԱՀ վճարող ԱՁ-ների մասով հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով։ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական 5 000 դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն: