Նունե.
Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող Ա/Ձ֊ն՝ ՏՏ ոլորտ, ի՞նչ հարկեր պետք է վճարի՝ շահութարկի կանխավճար, սոց., դրոշմանիշ ու քանի՞ տոկոս, ե՞րբ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նունե.
Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող Ա/Ձ֊ն՝ ՏՏ ոլորտ, ի՞նչ հարկեր պետք է վճարի՝ շահութարկի կանխավճար, սոց., դրոշմանիշ ու քանի՞ տոկոս, ե՞րբ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե առաջին տարին է, ապա շահութարկի կանխավճար չեք վճարի, սոց.վճարը՝ ելնելով տարեկան հասույթից, դրոշմանիշայինը ևս ելնելով տարեկան հասույթից: Վճարումները մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը,ԱԱՀ-ն հաշվարկը ու վճարումը ամսական կտրվածքով է:
Սոց վճարը քանի՞ տոկոս է կազմում, որտե՞ղ նայեմ, այսինքն՝ շահութահարկ վճարում եմ մյուս տարի, եթե էս տարի է գրանցվել։
1 Սոց վճարը քանի՞ տոկոս է կազմում, 2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը.
2 Այո, գրանցման առաջին տարվա հաշվով շահութահարկի կանխավճար չեք կատարում եթե այդ դաշտում եք գործում: Մյուս տարի եթե մնաք ԱԱՀ դաշտում պետք է մինչև 25,03,2023 կատարեք շահութահարկի կանխավճար, ու այդպես տարվա ընթացքում:
Պետք է հանձնել ամսական ԱԱՀ-ի հաշվետվություն, տարեկան՝ շահութահարկ, սոց վճար, դրոշմանիշային վճար։
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
Շահութահարկը վճարվում է տարվա կտրվածքով, շահութահարկի հաշվարկի հիման վրա 18 տոկոս մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։։