Դավիթ․
Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն հյուրատուն է, ցանկանում է նաև զբաղվել մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ, այսինքն առևտուր է և չի կարող միկրոյով շարունակել: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ պետք է տալ ԱԱՀ-ի հայտարարություն։ Երբ որ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծում կիրականացվի՞։ Թե՞ պետք է մինչ համաձայնագիր, ինվոյս, կանխավճար փոխանցելը տալ հայտարարություն:
Հարգելի Դավիթ, այո, մինչ այդ գործընթացը սկսելը, պետք է ներկայացվի ԱԱՀ դաշտում աշխատելու դիմում։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Կարծում եմ ԱԱՀ դաշտում աշխատելու դիմում պետք է ներկայացնել՝ ամենաուշը երբ արդեն սկսում եք վաճառքի գործընթացը:
Նախօրոք տվեք ԱԱՀ-ի դիմումը։
Ավելի լավ է այն ժամանակ երբ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծումը կսկսեք,