ԱԱՀ վերադարձ արտահանման դեպքում

Նարինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող, տնտեսական, խոհանոցային, պլաստմասե տարաներ արտադրող կազմակերպությունը ցանկանում է ապրանք արտահանել երրորդ երկիր։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ ետ ստանալ։ Ի՞նչ չափանիշերի պետք է համապատասխանի։ 71 և 72 հոդվածները կարդացել եմ, սակայն կուզեմ փաստացի արտահանող կազմակերպության հաշվապահից իմանալ առավել մանրամասն, ով փորձ ունի տվյալ դաշտում, կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Նարինե։ Արտահանումը հարկվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Դա նշանակում է, որ այդ գործունեության մասով ստացված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման և ետ ստացման։

Knarik

 Երրորդ երկիր արտահանումը 0 տոկոսով է հարկվում, իսկ դեբետում կուտակվում է ՀՀ-ում ձեռք բերվածի ԱԱՀ, եթե իրացում ունեք ՀՀ ում, կհաշվանցվի, եթե ոչ, կարող եք հետ ստանալ:

Tigran

Արտահանման ԱԱՀ-ն 0 տոկոս է, արտահանման դեպքում ԱԱՀ չեք վճարելու որ ետ ստանաք,

Nerses

Այո, արտահանման ժամանակ ԱԱՀ-ը չեք վճարելու, 0 է, կամ ետ ստացեք կամ դտ-ում եղած գումարը կհաշվանցեք։