Նարեկ․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ ավելացված արժեքի հարկի հետ կապված։ Եթե ընկերության գործադիր տնօրենը, ով իմ ընկերն է, ինձ գումար է տվել իր անձնական հաշիվներից կամ աշխատակցի հաշվից, որպեսզի իր ընկերության համար գնեմ անհրաժեշտ ապրանքներ, ես պարտավորություն կունենա՞մ վճարել ավելացված արժեքի հարկ կամ այլ տեսակի հարկային պարտավորություն: Եղել են դեպքեր, երբ ես իմ գումարով եմ վճարել, և նա վերադարձրել է իմ կատարած ծախսերը։ Կանխավ շնորհակալ եմ։
այդ ընկերությունում ձեր կարգավիճակը կգրեք, կամ ինչու առհաշիվ գումար չեն տվել եթե աշխատող եք, հնարավոր է անկանխիկ գրծարքների կանոնների խախտում կա այդ գնումներում,
Ես ընկերությունում կարգավիճակ չունեմ, իսկ գումարները ինձ փոխանցվել են անկանխիկ, բայց փոխանցումը կատարվել է անձնական բանկային հաշիվներից։
Բարև Ձեզ։ Նախ, Ձեր գրածից ստացվում է, որ այդ ձեռքբերումները հարկային առումով այդ ընկերության հետ կապ չունեն։ Երկրորդը, եթե մտավախություն ունեք, որ Դուք անձամբ ունեք ԱԱՀ պարտավորություն, ապա այո, ֆիզ․ անձինք նույնպես վճարում են ԱԱՀ, սակայն եթե Ձեր ձեռքբերումների ՀԴՄ-կտրոններին նայեք, կտեսնեք, որ այնտեղ կան առանձնացված ԱԱՀ գումարներ (այն վաճառողների ՀԴՄ կտրոնները, որոնք աշխատում են ԱԱՀ դաշտում): Այսինքն, որևէ այլ լրացուցիչ ԱԱՀ պարտավորություն Դուք չունեք։
Անչափ շնորհակալ եմ։
Եթե Ձեր ընկերը գումար է տվել իր անձնական հաշվից ընկերության համար գնումներ կատարելու համար դա արդեն իսկ ճիշտ չեմ համարում, անձնական գումարները մի խառնեք ընկերության գործունեության հետ, շուկայից ձեռքբերումը 20 տոկոս հարկման ենթակա է։