Բարև Ձեզ: Նոր եմ գրանցվել որպես Ա/Ձ: Ընտրություն չունեմ, վճարելու եմ ԱԱՀ, ինձ ասացին: Կհուշե՞ք, էլ ի՞նչ ունեմ վճարելու՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ: Նոր եմ գրանցվել որպես Ա/Ձ: Ընտրություն չունեմ, վճարելու եմ ԱԱՀ, ինձ ասացին: Կհուշե՞ք, էլ ի՞նչ ունեմ վճարելու՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շատ բաներ ունեք վճարելու` նախ գրանցված աշխատողի համար՝ եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար, շահութահարկ, ԱԱՀ ..նայած հաշվարկներին, կա նաև գույքահարկ, հողի հարկ, ներմուծումներից մաքսատուրք, մաքսավճար, եթե վարձակալությամբ եք աշխատում, ապա նորից եկամտային հարկ, բայց վախենալու չի, ձեզ հաջողություններ:
Գրանցումից 20 օրվա ընթացքում կարող եք ներկայացնել շրջհարկի հայտարարություն, եթե ժամկետն անցել է ոչինչ մյուս տարվանից կմտնեք շրջհարկի համակարգ: Այո, պետք է վճարեք շահութահարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին, աշխատող ունենալու դեպքում՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին: Կարևոր է նաև թե ինչ գործունեություն է իրականացվում, հնարավոր է լրացուցիչ էլի վճարներ լինեն:
Հա, մոռացա Ա/Ձ մասով էլ դրոշմանիշային վճար, շահութահարկ:
Դուք չեք նշել` ի՞նչ գործունեություն եք իրականացնելու, քանի որ դրանից է կախված, թե ինչ հարկեր և վճարներ պետք է վճարեք։
Նշեք` ի՞նչ գործունեությամբ եք զբաղվելու և աշխատող լինելու է, թե՞ ոչ: