Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ունի մարդատար ավտոմեքենա, որը շահագործում է տնօրենը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք բենզինի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է , մանրածախ առևտուր է, գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալ եմ։
Այո, պետք է կազմել երթուղային թերթիկներ, որտեղ կնշվի բենզինի նորմավորված ծախսը տվյալ ավտոմեքենայի համար, կատարված երթը, կիլոմետրաժը։ Երթուղային թերթիկի օրինակելի ձևը տեղադրված է կայքի “Փաստաթղթեր” բաժնում։
այո բենզինի ԱԱՀ-ն կարող եք հաշվանցել,
շնորհակալություն
Այո, ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման։
Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ որևէ առանձնահատկություն կա՞ բենզինի ծախսագրման հետ կապված։
Այո, պետք է կազմել երթուղային թերթիկներ, որտեղ կնշվի բենզինի նորմավորված ծախսը տվյալ ավտոմեքենայի համար, կատարված երթը, կիլոմետրաժը։ Երթուղային թերթիկի օրինակելի ձևը տեղադրված է կայքի “Փաստաթղթեր” բաժնում։
Համաձայն երթուղային թերթիկների՝ բենզինի հիմնավորված ծախսը տվյալ ավտոմեքենայի համար կարող եք դիտել վարչական ծախս և ձևակերպել: