ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման

Թ․

Բարև Ձեզ, փորձառու հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, վարձակալությամբ տալիս է տեխնիկա, հիմա նոր տեխնիկա է գնում նորից, ԱԱՀ-ով աշխատող մեկ այլ կազմակերպությունից, այդ վճարած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, երբ այդ տեխնիկան էլ տա վարձակալությամբ, և դուրս գրի ԱԱՀ-ով հաշիվ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող եք հաշվանցել, քանի որ ԱԱՀ-ով հարկվող գործարքների թվին է դասվում,
չի դասվում սրանց
4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ.

Թեմ

Ճիշտ հասկացա, եթե ես ԿԱՄԱԶ ինքնաթափ ձեռք բերեմ և վճարեմ օրինակ՝ 2500000 ԱԱՀ, հետո տվյալ կամազը տամ վարձակալությամբ, դուրս գրեմ ԱԱՀ_ ով հաշիվ, որտեղ 500 000 ԱԱՀ կա, կարող եմ հաշվանցել և 5 ամիս հետո այդ գումարը կսպառեմ։ Իսկ կարո՞ղ եմ նույն կերպ վարվել, եթե ներմուծեմ։
Եվ մաքսազերծման ժամանակ ԱԱՀ ՎՃԱՐԵՄ։

Tigran

այո կարող եք

Արմեն

Այո կարող եք հաշվանցել, անկախ նրանից կամազը վարձով կտաք, թե ոչ: