«ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ կապված

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Հարցը կապված է «ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում՝ հասարակական նշանակության գույքի օտարումը: Հարց՝ արդյո՞ք ֆիզիկական անձի գույքի վրա բանկի կողմից կիրառված բռնագանձումը վարկային պայմանագրի հիման վրա` իրացումը, առաջացնում է պարտավորություն ֆիզիկական անձին ԱԱՀ վճարում կատարելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Օֆելիա

Հարգելի Հասմիկ, եթե սեփականության իրավունքը չի անցել բանկին կամ վարկային կազմակերպությանը, ապա ստացվում է, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը գույքը վաճառում է գրավատուի անունից: Եվ եթե գույքը դասակարգված է՝ որպես հասարակական նշանակության, ինչը Դուք կարող եք պարզել՝ ըստ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ համար 108-Կ հրամանի, ապա առաջանում է ԱԱՀ-վճարելու պարտավորություն՝ ըստ Ձեր նշած հոդվածի պարբերության, և քանի որ գրավատուն պարտավոր է գրավառուին, տվյալ պարագայում` բանկին, փոխհատուցել գույքի վաճառքի հետ կապված ծախսերը, հետևաբար վերջիններիս մեջ կներառվեն նաև անուղղակի հարկերը: Իսկ եթե տվյալ գույքը հասարակական նշանակության չի, այլ սեփական օգտագործման համար, ապա, ըստ Ձեր նշած հոդվածի մեկ այլ պարբերության, ֆիզիկական անձի մոտ չի առաջանում ԱԱՀ վճարելու պարտավորություն: