ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետ

Դավիթ Ասատրյան.

ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետը ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ից,

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:

Սակայն 1504-Ն որոշումը ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից, հետաքրքիր է … այս օրենքը միանշանակ կբերի մի շարք հարկ վճարողների սնանկ ճանաչելուն օրինական ձևով, իսկ ո՞վ կշահի: Իհարկե ոչ-ոք:

Երկրորդ, եթե որոշ տարածքային ՏՀՏ-ներում միտումնավոր տրամադրել են պատճենահանված ձևեր, ինչպե՞ս պետք է արդարանա հարկ վճարողը, և ընդհանրապես ո՞րն է կոչվում պատճենահանված, օրինակ Նոր-Նորքի ՏՀՏ-ն չի դրոշմակնքում ձևերը, իսկ Կապանի ՏՀՏ-ն դրոշմակնքում է, ո՞րն է կարգը: Եվ արդյո՞ք դրոշմակնքելը սահմանված է օրենքով, եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածով: Բացի այդ, ինչպիսի՞ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկ վճարողը ՏՀՏ-ին հարկային հաշիվների ձևերի քանակական հաշվառման վերաբերյալ, ասենք ստացել է 30 հատ, դուրս է գրվել 12 հատ, 3 հատ անվավեր է ճանաչվել, մնացորդը կազմում է 15 հատ, և ե՞րբ պետք է ներկայացնի այդպիսի հաշվետվություն: Կա՞ դրա մասին իրավական ակտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էլիզա

Հարգելի Դավիթ, լիովին համամիտ եմ Ձեզ հետ, բայց որևէ դրական տեղաշարժ չի լինի ձեր բողոքներից: Ձեր գրածները որ կարդացի, իմ մոտ տպավորություն ստողծվեց, թե ընդդիմության հերթական հանրահավաքից եք եկել :-)))))))……….որպեսզի Ձեր ձայնը տեղ հասնի, կարծում եմ, կարող եք նամակ գրել պետ. եկամուտների կոմիտե և ոչ միայն դուք, այլ նաև մյուսները, միգուցե որևէ բան փոխվի: