Հարկային դաշտի ընտրություն

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Փակել եմ ասելով՝ այսինքն ժամանակավոր դադար եք տվել, այո պետք է 0-ական ԱԱՀ-ի հաշվարկը այդ օրերի համար ներկայացնեիք:

Ալլա

Նայած` երբ եք փակել ԱՁ, որովհետև բացելուց 20 օրվա ընթացքում պետք է ներկայացրած լինեիք որևէ հայտարարությունհարկային դաշտի հետ կապված։ Զանգեք թեժ գիծ և ճշտեք։

Անահիտ

ժամանակավոր չեմ դադարեցրել, լուծարել եմ, 20-օրը դեռ չլրացած ու հայտարարաություն չտված փակել եմ։

Նաիրա

Եթե 20 օրը չլրացած եք ԱՁ-ն լուծարել ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու կարիք չկա, ոչ մի խնդիր էլ չի առաջանա, եթե իհարկե ընդհանրապես գործունեություն չի իրականացվել:

Արա

Ոչ մի հաշվետվություն պետք չէ, քանի որ դուք փակել եք մինչեւ 20 օրյա ժամկետը լրանալը, դուք կմնաք նոր գրանցված կարգավիճակում: