Հարություն․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:
գյուղատնտեսական նշանակության հողակտորը այո ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը ցույց տվեք, քանի գնման հիմքերը կան: Հարց 2․ այո ֆիզ. անձից վարձակալած մարդատար ավտոմեքենայի գործարքն էլ ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում ցույց տվեք ,եթե պայմանագիր ունեք,
ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում պետք է ցույց տալ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեքը՝ անկախ ԱԱհ-ով կամ առանց ԱԱհ-ի ձեռք բերման հանգամանքից
Բարև Ձեզ, եթե նույնիսկ պայմանագիր չունեք, ցույց տվեք: Հակառակ դեպքում կամերալ ուսումնասիրությամբ շեղում կտա, հետո պիտի բացատրություն գրեք ինչից է շեղունը: