Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նայեք 298-ն հրամանի 22-րդ կետը.
22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված) անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Այո, ներառում եք և շրջանառությունը և ԱԱՀ գումարը, քանի որ դա համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ։
Եթե գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոն է՝ այո: Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված) անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Տվյալ դեպքում այն ներառվում է տվյալ հաշվարկի մեջ, քանի որ այդ գործարքի մեջ կա գնորդի ու վաճառողի ՀՎՀՀ-ն: