Նարե.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ անդամ պետությունից կազմակերպությունը անցած տարի հուլիսին ձեռք է բերել համակարգչային ծրագիր, որի ԱԱՀ- 0 է եղել։ ԱԱՀ-ի հաշվետվությունում պե՞տք է արդյոք ձեռք բերումը երևա, և եթե այո, ապա ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ճշգրտել հաշվետվությունը։
Բարև Ձեզ։ Այո, ձեռքբերումը պետք է երևա։ Նույն ժամանակաշրջանի համար յուրաքանչյուր հաջորդ հանձնված հաշվետվությունը համարվում է ճշգրտող հաշվետվություն։
Այո, այդ ձեռքբերումը պետք է երևա հաշվարկում։
Այո, պետք է երևա։
ԱԱՀ-ի հաշվետվությունում պետք է ձեռք բերումը երևա: Հաշվետվությունը ճշգրտելու համար նույն ժամանակաշրջանի համար պետք է ներկայացնել նորը՝ ճշտված թվերով։